-
11.07.2023|
02:33
Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ Քո խաչը դարձրինք մեր միակ պարծանքը. թող Քո խաչը պահի՛ մեզ տեսանելի և անտեսանելի թշնամուց:
-
10.07.2023|
00:18
Տեր Աստված, Դու կարգավորես Հայոց եկեղեցու բոլոր խնդիրները:
-
09.07.2023|
00:21
Պատվիրաններդ մտովի հիշում ու խոնարհվում եմ,
Տիեզերական Քո այդ մեծ սիրո անհունությունից,
«Սիրի՛ր թշնամուդ»,- հոգիս մտորում, ալեկոծվում է Քո այդ պատգամից,
Պատվիրաններդ մտովի հիշում ու խոնարհվում եմ:
-
08.07.2023|
00:06
Բարի լույս, խաղաղ և բարի օր եմ մաղթում բոլորիս
-
07.07.2023|
00:01
Դու՝ Ակունք Լուսե, լույսը արարման Դու ստեղծեցիր,
ՈՒ տիվ ու գիշեր Քեզ հավատացող, ամեն մի հոգուն Լույս բաժանեցիր
-
06.07.2023|
00:01
Տե՜ր Աստված, տուր հավատք նրան,
ով կարիքն ունի,
Եվ ուրախություն նրանց, ովքեր այժմ հուսահատ են:
-
05.07.2023|
00:01
Օգնի՛ր մեզ, Աստվա՛ծ, փրկի՛չ մեր, քո անվան փառքի համար. Տե՛ր, հանուն քո անվան փրկի՛ր մեզ ու թողությո՛ւն տուր մեր մեղքերին։
-
04.07.2023|
00:01
Աստվա՛ծ իմ, փառքդ առավելով շատ, օրհնյալ լինես՝ բարի անակնկալներիդ համար, հավիտյանս փա՛ռք Քրիստոսին, ողորմած լինես քո ժողովրդին, փրկե՛ս, բժշկե՛ս և մխիթարե՛ս։
-
03.07.2023|
00:01
Գոհանում եմ Քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրիր երեկոյան ժամին:
-
02.07.2023|
00:01
Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն: Եւ օրհնութիւն քեզ ի բարձունս, օրհնեալ ես Տէր Աստուած մեր. օրհնեմք զքեզ եւ գովեմք զքեզ: